Թուրքիան հայտարարել է Սիրիայի քրդերի դեմ ռազմական հարձակման մասին
22.01.2018թ. 11:24:35

Թուրքական իշխանությունները հայտարարել են Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ծավալվող ցամաքային ռազմական գործողությունների մասին, մասնավորապես, որ հատել են Սիրիայի սահմանը` մտնելով սիրիական Աֆրին քաղաքը:Քրդերը հավաստիացնում են, որ հետ են մղել թուրքերի հարձակումը:

Նշենք, որ երեկ թուրքական ռազմուժը ավիահարվածներ է հասցրել Աֆրինում գտնվող քրդերի ուղղությամբ: