Ընտրվել է ՀՅԴ «Ապառաժ»-ի շրջանի նոր Կենտրոնական Կոմիտե
28.01.2018թ. 19:43:49

Հունվարի 28-ին ՀՅԴ «Ապառաժի» շրջանի 22-րդ հերթական Շրջանային ժողովն ավարտեց իր աշխատանքները:

Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ՀՅԴ Արցախի շրջանավարտ Կենտրոնական կոմիտեի անդամներ, պատվիրակներ ՀՅԴ Արցախի բոլոր շրջանային մարմիններից, հրավիրյալ ընկերներ:

Ժողովը գնահատել եւ ամփոփել է շրջանավարտ ԿԿ-ի երկամյա գործունեությունը, քննարկել նորընտիր ԿԿ-ի անելիքները: Ժողովի ավարտին կայացել է նոր Կենտրոնական կոմիտեի  ընտրություն:

Ընկերների քվեարկության արդյունքում՝ ընտրվել է Կենտրոնական կոմիտեի հետեւյալ կազմը՝ Լեռնիկ Հովհաննիսյան,Դավիթ Իշխանյան, Վահրամ Բալայան, Կամո Բարսեղյան, Սևակ Խաչատրյան, Մհեր Պողոսյան, Ժիրայր Շահիջանյան, Վահագն Դադայան, Գագիկ Մարտիրոսյան: