Ըմբիշ Հայկ Ասատրյանը՝ պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
06.09.2017թ. 11:17:07

Աթենքում ընթանում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի պատանիների աշխարհի առաջնությունը։ 50 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հայկ Ասատրյանը բրոնզե մեդալ է նվաճել։ ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, հայ ըմբիշը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթել է շվեդ Նիկլաս Օեհլենին։

Նախօրեին մեկնարկած հայ ըմբիշները դուրս են մնացել մեդալի համար պայքարից։ 69 կգ Սարգիս Թադևոսյանը հաղթել է որակավորման փուլում և 1/8 եզրափակչում, սակայն քառորդ եզրափակչում պարտվել է վրացի Դավիթ Սոլոգաշվիլիին։ 76 կգ Դավիթ Պողոսյանը և 85 կգ Տիգրան Համբարձումյանը դուրս են մնացել որակավորման փուլից։

Այսպիսով, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանիների հավաքականն ավարտել է մրցելույթներն աշխարհի առաջնությունում: Հավաքականը նվաճել է մեկ բրոնզե մեդալ։