Էրդողանը վշտացած է
13.06.2017թ. 15:37:14
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ վշտացած է Իրաքյան Քուրդիստանի կողմից անկախության հանրաքվե անցկացնելու որոշման կապակցությամբ: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը:

«Դա սպառնում է Իրաքի տարածքային ամբողջականությանը և սխալ քայլ է»,- ասել է Թուրքիայի նախագահը: Նա նշել է, թե «նման կրիտիկական ժամանակահատվածում նման քայլի ձեռնարկումը ոչ ոքի օգուտ չի բերի»:

Ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, որը Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կողմից կայացված որոշումը «սարսափելի սխալ» էր որակել՝ կոչ անելով պահպանել Իրաքի տարածքային ամբողջականությունը:

Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները հունիսի 7-ին հայտարարել են սեպտեմբերի 25-ին անկախության հանրաքվե անցկացնելու մասին: