Զերծ մնանք իրավիճակը սրող քայլերից. Դավիթ Իշխանյան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Զերծ մնանք իրավիճակը սրող քայլերից. Դավիթ Իշխանյան

Զերծ մնանք իրավիճակը սրող քայլերից. Դավիթ Իշխանյան

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել 6-րդ գումարման Ազգային ժողովի յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը: Նիստին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը հանդես է եկել պատգամավորական հայտարարությամբ:

«Անցած օրերին չկար որեւէ անձ, որ իր ուշադրությունը չսեւեռեր քաղաքամայր Երեւանում եւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Որեւէ մեկը չէր կարող անտարբեր լինել եւ մտահոգություններ չունենալ:

Համոզված եմ, որ ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձություններին հետեւում են ոչ միայն մեր հարեւան, այլ նաեւ տարածաշրջանում լուրջ շահեր ունեցող երկրները: Սա մեդալի մի կողմն է:

Բայց մեզ պետք է մտահոգի մի հարց եւս: Դա տարիներ ի վեր արհեստականորեն եւ առիթից առիթ շրջանառության մեջ դրվող՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ սեպ խրելու կամ անդունդ ստեղծելու քաղաքական միտումներն են, որոնք ունեն լուրջ վտանգ եւ հավանական հետեւանքներ: Կոչ եմ անում իմ գործընկերներին եւ համերկրացիներին՝ ցուցաբերել զգուշավորություն, քաղաքական համբերատարություն եւ զերծ մնալ իրավիճակը սրող քայլերից»:

1