Երկու կուսակցությունների համագործակցության աշխատակարգը նոր թափ կստանա
12.05.2017թ. 10:52:13

ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նոր համագործակցությամբ կպահպանվեն ՀՅԴ-ին 2016-ին տրամադրված նախարարական երեք պորտֆելներն ու երկու մարզպետի պաշտոնը:

Բացի դրանից երկու կուսակցությունների համագործակցության աշխատակարգը նոր թափ կստանա եւ ՀՀՅ-ՀՅԴ քաղաքական խորհուրդը պարբերաբար նիստեր կգումարի որտեղ որոշումները կկայացվեն կոնսենսուսի միջոցով:

Արմեն Ռուստամյանի խոսքով` այս պահին ՀՅԴ-ն իրենց նախարարներին եւ մարզպետներին այլ ՀՅԴ-ականներով փոխարինելու մտադրություն չունի: ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցության այս նոր հուշագրով ավելի մեծ ուշադրություն կդարձվի կոռուպցիայի դեմ պայքարին, կադրային քաղաքականությանը եւ ընտրական գործընթացներին: