Եվրոպացի պատգամավորներն Արցախում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Քաղաքական » Եվրոպացի պատգամավորներն Արցախում

Եվրոպացի պատգամավորներն Արցախում

Ապրիլի 26-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Եվրոխորհրդարանի ԵՄ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների և Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորների համատեղ պատվիրակությանը, որը նույն օրն Արցախ է ժամանել  կարճատև ճանաչողական այցով:

 

 

 

ԵՄ-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակության կազմում էին Եվրոխորհրդարանի պատգամավորներ Էվարդ Ստադլերը, Կիրիակոս Տրիանտաֆիլիդեսը, Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի հետ բարեկամության շրջանակի անդամներ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ Վալերի Բուայեն և Գի Տեսսիեն, բելգիացի հայտնի հայագետ, պրոֆեսոր Բեռնար Կուլին։ Պատվիրակությանը Երևանից ուղեկցում էին ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և պատգամավոր Թևան Պողոսյանը։ 

 

 

 

Գոհունակություն հայտնելով այցի առթիվ, ԱԺ նախագահն այն կարևորեց որպես Արցախի ժողովրդի ազատությանը և անկախությանն աջակցության հերթական արտահայտություն։ Մենք, ասաց նա, ուրախ ենք, որ Եվրոպայում ունենք հին ու նոր բարեկամներ և որ նրանց թիվը հարաճուն է, միևնույն ժամանակ, երախտագիտության զգացում ենք ապրում, որ ապրիլի 24-ին, գտնվելով Երևանում, ողջ հայ ժողովրդի հետ միասին գլուխ եք խոնարհել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի առջև։

 

 

 

  Ջերմ բարեկամական մթնոլորտում անցած զրույցի առանցքային թեման խորհրդարանական դիվանագիտության հետագա զարգացման խնդիրն էր։ Այդ համատեքստում առանձնապես կարևորվեցին պատգամավորական բարեկամության խմբերի դերակատարությունը, փոխադարձ այցերի կազմակերպումը։

 

 

 Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ պատգամավորական խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Պետրոսյանը, Ժաննա Գալստյանը և Արմեն Սարգսյանը։

 

 

1