ԵԽ պատգամավորը հորդորել է Ադրբեջանին համաձայնել ԼՂ շփման գծում հետաքննական մեխանիզմերի տեղադրմանը
13.07.2017թ. 10:37:07

Եվրախորհրդարանի պատգամավոր Չարլզ Թանոքը (Միացյալ Թագավորություն) կոչ է արել Ադրբեջանին համաձայնել Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում հետաքննական մեխանիզմների տեղադրման հարցում: Այս մասին հայտնում է Հայ դատի Եվրոպայի հանձնախումբը:

Նա խիստ մտահոգիչ է անվանել Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրադրության վերջին լարումը: Խորապես ափսոսալով ադրբեջանական կողմում գրանցված քաղաքացիական կորուստների փաստի առնչությամբ՝ ԵԽ պատգամավորն ասել է. «Տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանի ռազմական հենակետերը տեղակայված են քաղաքացիական տարածքներում՝ կենդանի վահան ստեղծելու նպատակով, խիստ մտահոգության առիթ են, նման արարքները հակասում են Ժնևյան կոնվենցիային: Անհրաժեշտ է ամբողջական հետաքննություն իրականացնել միջադեպի առնչությամբ ու վերադառնալ Մինսկի գործընթացին՝ որպես շփման գծում առկա լարվածության թուլացման միջոց»:

Չարլզ Թանոքը հիշեցրել է, որ Հայաստանը համաձայնել է ԵԱՀԿ անկախ հետաքննական մեխանիզմների տեղադրման առաջարկին: «Ես կոչ եմ անում Ադրբեջանին վարվել նույն կերպ»,- ասել է նա: