Դ.Իշխանյանն ընդունել է «Նոր սերունդ» եւ «Գարեգին Նժդեհ» միությունների անդամներին
11.08.2017թ. 11:28:05

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը նախօրեին ընդունել է ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամներին:

Հանդիպման ընթացքում Դավիթ Իշխանյանն ամփոփ տեղեկություններ է ներկայացրել Արցախի քաղաքական, տնտեսական կացության վերաբերյալ, խոսել արտաքին քաղաքական դաշտում ՀՅԴ կատարած աշխատաքների եւ անելիքների մասին: Հանդիպման վերջում ծավալված երկխոսության ընթացքում երիտասարդները հետաքրքրվել են  մասնավորապես սահմանային լարվածության, բնակչության զբաղվածության, տնտեսական նոր ծրագրերի եւ նրանց արդյունավետության մասին:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» եւ Նիդեռլանդների «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միությունների անդամները արդեն չորրորդ տարին է Արցախում կազմակերպում են ամառային պատանեկան ճամբարներ Ստեփանակերտի ավելի քան 150 պատանիների համար:

20792968_1689881501319957_1763710636_n