Գրիգոր Մխիթարյանը դարձել է սամբոյի աշխարհի չեմպիոն
13.11.2017թ. 12:28:59

Սամբոյի Հայաստանի հավաքականի անդամ Գրիգոր Մխիթարյանը դարձել է աշխարհի չեմպիոն:

Սոչիում կայացած մարտական սամբոյի աշխարհի առաջնությունում 52 կգ քաշային Գրիգոր Մխիթարյանը եզրափակչում 7:0 հաշվով գերազանցել է Ղրղզստանի ներկայացուցիչ Մուխամետալ Երգիշևին:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ` Վաչիկ Վարդանյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Տիգրան Կիրակոսյանը նույնպես հռչակվեց Սամբոյի աշխարհի չեմպիոն: