Գերմանիայի խորհրդարանում քննարկել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցը
31.07.2017թ. 12:24:12

Գերմանիայի խորհրդարանում քննարկել են Թուրքիայի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու հարցը:

Քննարկմանը Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորներից Մայքլ Բրենդը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի իր հակաժողովրդավարական պահվածքը, պետք է կիրառել համապատասխան պատժամիջոցներ՝ զերծ պահելով գերմանական ընկերություններին Թուրքիայում ներդրումներ անելուց, հաղորդում է DW-ն:

Բրենդը նշել է, որ եթե Թուրքիան մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում իր սխալներն ուղղելու համար որևէ քայլ չձեռնարկի՝ Գերմանիան չպետք է քաշվի նման քայլեր ձեռնարկելուց: