Գառնիում ժողովրդական ու աշուղական երգեր կհնչեն
16.08.2017թ. 11:50:20

Օգոստոսի 19-ին՝ ժամը 20:00-ին,  «Գառնի»  պատմամշակութային  արգելոց-թանգարանի  տարածքում  կրկին  մշակութային  միջոցառում է: Ժողովրդական  ու  աշուղական  երգերի` «Սարերի հովին մեռնեմ»,  «Գարուն է գալիս», «Թառլան-թառլան» և այլ կատարումներով` «Երևան» ժողգործիքների նվագախմբի  նվագակցությամբ  հանդես կգա  մենակատար  Գառնիկ  Գևորգյանը:

«Պատմամշակութային  արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են. «Համերգի  տոմսի  արժեքը  2000  ՀՀ  դրամ է (սահմանափակ քանակությամբ` 50  տեղ): Համերգը կարող են դիտել նաև արգելոց-թանգարանի  այցելուները. մուտքի  տոմսի արժեքն  անփոփոխ` 500  ՀՀ  դրամ: Այցելուներին  նաև  հաճելի  անակնկալ  է  սպասվում»։