Բելգիայում Ցեղասպանությունը հերքելու պատճառով թուրք պատգամավորը զրկվել է պաշտոն ստանալու առիթից
10.11.2017թ. 16:07:33

Բելգիայի ընկերվարական կուսացկության թուրք պատգամավոր Շևքեթ Թեմիզն իր կուսակցության կողմից թեկնածու է առաջադրվել Բելգիայի հայտնի հիվանդանոցներից մեկում խորհրդի նախագահ համար:

Ըստ Marmara-ի՝ Բելհիայում հայկական և ասորական լոբբիների կողմից իրականացված գործողությունների արդյուքնում թուրք պատգամավորը ստիպվել է իր թեկնածությունը հանել:

Այն ժամանակ, երբ ներկայացվել է Թեմիզի թեկնածությունը, ցեղասպանությունների ժխտման դեմ պայքարի ընկերակցությունը դիմեմ է ներակայցրել՝ նշելով, որ եթե նա անհապաղ չճանաչի Հայոց ցեղասպանությունը, նրա դեմ ցույցեր են կազմակերպվելու:

Թեմիզն իր հերթին հայտարարել է, որ ինքը նման քայլի չի գնա՝ նախընտրելով հրաժարվել իր թեկնածությունից: