Բելգիայի դատարանն ազատել է Պուչդեմոնին ու նրա չորս զինակիցներին
06.11.2017թ. 12:08:54

Բելգիայի դատարանը որոշակի պայմաններով ազատել Է Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնինու նրա չորս զինակիցներին: Այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը:

Ըստ Reuters-ի հաղորդած տեղեկատվության՝ լսումները տեւել են ավելի քան 10 ժամ: Պուչդեմոնը եւ կատալոնյան կառավարության նախկին անդամներն ազատվել են մինչեւ եվրոպական կալանագրի կատարման վերաբերյալ որոշման ընդունումը, որը տրվել Է Իսպանիայի կողմից:

Գործակալությունը՝ հղում անելով դատախազության ներկայացուցիչներին, նշել է, որ  բոլոր հինգին Էլ արգելված Է առանց դատավորի թույլտվության հեռանալ Բելգիայից: Նրանք նաեւ պարտավոր են 15 օրվա ընթացքում ներկայանալ դատարան: