Բաքվում ընդդիմադիր բլոգեր է ձերբակալվել
02.12.2017թ. 13:10:28

Բաքվում ձերբակալվել է «Ազգային ճակատ» կուսակցության ակտիվիստ, բլոգեր Նամիկ Սադըգլըն. հայտնում է  Turan-ը`կուսակցության անդամին հղումով:

Նա մեղադրվում է ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու մեջ և կարող է կալանավորվել 1 ամսով:

Ըստ կուսակցության անդամի` ձերբակալվածն ակտիվ էր սոցցանցերում և զբաղվում էր հակակառավարական ակցիաների մասին տեսանյութերի տեղադրմամբ: