Բաքվի հիստերիան նպաստել է Արցախի մասին ֆիլմի գովազդին. Լապշինի նոր գրառումը
13.02.2018թ. 14:19:47

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը հերթական գրառումն է  արել Արցախի վերաբերյալ: Նա պատմել է, որ իր լատվիացի և լիտվացի ընկերներն արդեն մի քանի շաբաթ է` ավարտել են Արցախի մասին ֆիլմի աշխատանքները:

Բլոգերը նշել է, որ Բաքվի հեռուստառադիոընկերության կայքում գրում են, թե ճանապարհորդ Ալեքսանդր Ալիմովը, որն ընկերների հետ նկարել է ֆիլմը, աշխատում է հայկական քարոզչության օգտին, ինչ-որ քաղաքական պատվերներ է կատարում և անգամ մասնակցում է Ղարաբաղի անկախության համար պատերազմին:

«Մարքեթինգի տեսանկյունից՝ կարծում եմ, որ Ադրբեջանի ուշադրությունը հետաքրքիր, սակայն մինչ այժմ համեմատաբար անհայտ բլոգերների նկատմամբ և մեզ ամենաբարձր մակարդակի բարձրացնելը լավ բան է:Նման գովազդի համար սովորաբար միլիոններ են վճարում, իսկ այստեղ նստեցրել են հայ լրտեսին  Ադրբեջանի քարոզչության նախարարի պաշտոնին, և գործընթացն աշխատել է: Ֆիլմը կդիտեր մոտ երկու հարյուր մարդ: Իսկ Բաքվի հիստերիայից հետո այն դիտել է մոտ հարյուր հազարը: Ժպտում եմ»,- գրել է Լապշինը: