Բասկետբոլի Ա լիգա. «Արցախը» նոր գլխավոր մարզիչ ունի
25.01.2018թ. 11:36:47

Բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնությունում հանդես եկող «Արցախ» ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել Գևորգ Շահնազարյանը: ՀԱՕԿ լրատվականի փոխանցմամբ՝ ակումբից հայտնել են, որ ղեկավարությունը որոշել է փոխարինել Անդրեյ Սարումյանին՝ հաշվի առնելով վերջին շրջանում «Արցախ» թիմի անհաջող ելույթները:

Գևորգ Շահնազարյանը երկար տարիներ մարզել է «Արցախի» տարբեր տարիքային թիմեր: Նրա գլխավորությամբ 2016 թվականին «Արցախը» դարձել է 2001 թվականին ծնված պատանիների ՀՀ չեմպիոն, 2017 թվականին եղել է մինչև 16 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում հաղթած Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնականը: