Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներին
02.02.2018թ. 12:27:16

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ընդունել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի անդամներին՝ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի գլխավորությամբ:

Քննարկվել են երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը շնորհավորել է կենտրոնական կոմիտեի նորընտիր անդամներին, նրանց մաղթել արդյունավետ աշխատանք, ընդգծելով, որ քաղաքական ուժերի հետ մշտական խորհրդատվությունները կարեւոր նշանակություն ունեն երկրի առջեւ ծառացած տարբեր խնդիրներ արդյունավետորեն լուծելու տեսանկյունից: