Բազե» համահայկական երիտասարդական հավաքը՝ օգոստոսի 21-ին
15.08.2017թ. 12:04:51

Օգոստոսի 21-ին մեկնարկում է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքը: Նախագծի կազմակերպիչները նշում են, որ այս տարվա միջոցառումներին առանձնահատուկ ոգեւորությամբ են պատրաստվում, քանի որ «Բազե»-ի 15-րդ ամյակն է: Եվ այդ տարիների ընթացքում հավաքի մասնակցների թիվը գերազանցել է 8500-ը:

Այս տարի ինչպես Հայաստանի բոլոր մարզերից, այնպես էլ Արցախից, սփյուռքից եւ Ջավախքից մոտ 600 երիտասարդներ մասնակցության հայտ են ներկայացրել:

2017-ի նորությունն էլ այն է, որ մարզական խաղերի մրցույթ կկազմակերպվի, որին կմասնակցեն միայն աղջիկները: «Բազեի» շրջանակներում սպորտային խաղերից բացի` կլինեն նաեւ մշակութային մրցույթներ: