Արցախցի 106-ամյա տատիկը
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արցախցի 106-ամյա տատիկը

Արցախցի 106-ամյա տատիկը

106 տարեկան Արուսյակ  տատիկն ապրում է Մարտունու շրջանի Աշան գյուղում: Առողջությունից չի դժգոհում, միայն աչքերի լույսն է կորցրել ու ափսոսում է, որ չի կարողանում տեսնել իրեն շրջապատող թոռներին ու ծոռներին: Երկարակյացության գաղտնիքը համարում է աշխատանքը, գյուղի կենարար բնությունն ու մաքուր օդը: Տատին հիշողությունից չի բողոքում, ծանոթ-բարեկամներին հիշում է անուն առ անուն, ուրախանում նրանց հաջողություններով եւ օրհնում բոլորին: 

 

 

Առաջին եւ երկրորդ աշխարհամարտեր, հետո՝ Հայրենական պատերազմ, իսկ ավելի ուշ՝ Արցախյան պատերազմ ապրած տատիկը դառն ու դժվարին կյանք է ունեցել: Շատ փոքր էր, երբ հայրը մահացավ, նույնիսկ չի հիշում հորը: Երբ 4 տարեկան էր, կորցրեց նաեւ մորը: 5 երեխա էին՝ 1 աղջիկ, 4 տղա: Եղբայրներից մեկը փոքր հասակում  խեղդվեց գետում, իսկ մյուս եղբարների հոգսը, մոր մահից հետո, ծանրացավ նրա մանուկ ուսերին: Եղբայրների համար գուլպա էր գործում, ճաշ պատրաստում, խնամում:  Ծանր տարիներ էին՝ սով, աղքատություն,դժվարություններ, բայց նա կարողացավ պատվով ապրել, աշխատել, ստեղծել: Դրա համար էլ եղբայրները նրան մոր պես էին ընդունում, հպարտանում:

 

 

Արուսյակն ամուսնացավ  15 տարեկանում: Ամուսնու՝ Դադայի հետ ապրեցին սիրով ու համերաշխությամբ,  կազմեցին ամուր ընտանիք՝ ունենալով երեք զավակներ: <<Տան սյունը տղամարդը պիտի լինի, իսկ կինը միշտ պիտի ներող ու համբերող լինի>>,-խորհուրդ է տալիս նա եւ մաղթում, որ ջահելները բարով ամուսնանան ու շատ մանուկներ լույս աշխարհ բերեն՝ շենացնելով Արցախ աշխարհը…

 

 

 

1