Արցախցի մարզիկը դարձել է Եվրոպայի չեմպիոն
17.10.2017թ. 12:08:55

Հոկտեմբերի 14-16-ը Լեհաստանում տեղի է ունեցել կիոկուշին կարատեի Եվրոպայի 31-րդ բաց առաջնությունը, որտեղ արցախցի մարզիկ Արթուր Առուշանյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն ու արժանացել ոսկե մեդալի։

Նշենք, որ Արթուր Առուշանյանը 2015 թվականին դարձել է կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության չեմպիոն: