Արցախում տոնում են երեխաների պաշտպանության միջազգային օրը
01.06.2016թ. 11:59:12

Ամբողջ աշխարհում, ինչպես նաեւ Արցախում հունիսի 1-ին նշում են Երեխաների միջազգային օրը: Այդ տոնը Հայաստանում հայտնի է որպես երեխաների իրավունքների պաշտպանության օր:

 

Հունիսի 1-ին Ստեփանակերտի Շառլ Ազնվուրի անվան մշակույթի կենտրոնում Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել միջոցառումներ՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային տոն օրվան։

 

Ծրագրի շրջանակներում կազմակերպվել  են նկարների  մրցույթ, տիկնիկային թատրոն, ինչպես նաեւ տեղի է ունեցել տոնական համերգ։