Արցախում պետականության վերակերտման 100-ամյակին նվիրված գիտաժողով
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Արցախում պետականության վերակերտման 100-ամյակին նվիրված գիտաժողով

Արցախում պետականության վերակերտման 100-ամյակին նվիրված գիտաժողով

Ապրիլի 20-ին Արցախի Պետական Համալսարանում իր աշխատանքները սկսեց Արցախում պետականության վերակերտման 100-ամյակին նվիրված գիտաժողով, որը կրում է «Արցախում պետականության վերակերտում (1917թ․ դեկտեմբեր-1918թ․ հուլիս) պատմագիտական և քաղաքագիտական հայեցակետեր» խորագիրը:

Նախաձեռնությունը Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միության Արցախի գրասենյակինն է՝ Արցախի Պետական Համալսարանի հետ համագործակցաբար:

Գիտաժողովի բացման արարողությանը ներկա էին ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անդամներ, գիտնականներ, ուսանողներ:

Բացման խոսքով հանդես եկավ պ.գ.դ., պրոֆեսոր Վահրամ Բալայանը՝ կարևորելով ժամանակաշրջանի իրադարձություններին անաչառ գնահատակ տալն ու անցյած դեպքերից ու  զարգացումներից դասեր քաղելը:

«Ուղիղ մեկ դար առաջ տեղի ունեցած պատմական անցքերը բնորոշեցին իր հանդեպ բռնությունները չհանդուժելու արցախահայության կամքը, որը հետագա տասնամյակներում տարբեր դրսևորումներ ունեցավ՝ մշտաբորբոք պահելով ազգային-ազատագրական ոգին: Այս իրողությունը կարևոր կռվան է ապացուցելու համար, որ պատմական հանգամանքների բերումով Ադրբեջանին բռնակցված արցախահայությունը երբևէ չի հաշտվել իր այդ կարգավիճակի հետ և հարմար առիթի էր սպասում իր բողոքն արտահայտելու համար»,- իր խոսքում ասաց ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը՝ արդյունավետ աշխատանք մաղթելով գիտաժողովին:

31061348_871461733059044_6146149473895579648_n

ԱՀ ՄԵՀԶ նախարար Սերգեյ Շահվերդյանը, ողջունելով Համազգային հայ կրթական մշակութային միության Արցախյան գրասենյակի գործունեությունը, կարևորեց գիտաժողովի թեման.
«Անհրաժեշտ է, որպեսզի բոլորս գիտակցենք, որ Արցախյան շարժումը հասակակից է ՀՀ առաջին հանրապետությանը: Այն մեկդարյա պատմություն ունի: Համոզված եմ, որ գիտաժողովը կնպաստի այս կարևոր թեմայի շուրջ նոր տեղեկությունների հավաքագրմանն ու տարածմանը»:

DSC_1719

Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի ներկայացուցիչ Հերմինե Ավագյանը նշեց, որ գիտաժողովը նպատակ ունի ծառայելու հայերիս համար կարևոր պատմական իրադարձությունների վրա լույս սփռելու առաքելությանը: «2018թ. մեզ համար խորհրդանշական տարի է, որովհետև տարին սկսվեց Արցախյան վերածննդի 30-ամյակով, այսօր մենք խոսում ենք Արցախում պետականության վերակերտման 100-ամյակի մասին, առջևում եռատոնն է: Մայիսը նշանավորվում է նաև Հայասատնի առաջին Հանրապետության 100-ամյակով: Այս տոներին ավելանում է Համազգային հայ կրթական և մշակութային միության 90-րդ տարեդարձը»,- նշեց Հերմինե Ավագյանը՝ շնորհակալություն հայտնելով ԱրՊՀ-ի ռեկտոր Մանուշ Մինասյանին՝ ծրագիրը համատեղ կյանքի կոչելու համար:

DSC_1728

Համազգային հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Սպարտակ Ղարաբաղցյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց գերատեսչական մարմիններին և նշեց. «Մենք գիտությունն ենք համարում տոն, Արցախի այս գիտաժողովը մեզ համար տոն է, տոն հիշողության, տոն այն ժամանակաշրջանի, որի մասին հասկանալի պատճառներով արգելված էր խոսել, բայց որն անչափ կարևոր ժամանակշրջան էր:  Եթե 1917-1920թթ. Արցախյան ընդվզումները չլինեին, արդյո՞ք կապահովվեր Հայաստանի առաջին հանրապետության 1918-1920թթ. ժամանակշրջանը, սրանք օրգանապես կապված են իրար»:

Այնուհետև գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնախմբերում: Զեկույցներով հանդես են գալիս ՀՀ-ից ժամանած և ԱՀ 15 մասնագետներ: Գիտաժողովի մասնակիցների ելույթները լույս են ընծայվելու առանձին գրքույկով:

 DSC_1725

1