Արցախում են 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից
20.03.2017թ. 10:58:50

«Արցախակերտում» հասարակական կազմակերպությունը եւ Արցախի ժուռնալիստների միությունը մարտի 19-20-ը Ստեփանակերտում կազմակերպում են բլոգերների միջազգային ֆորում, որին մասնակցելու է շուրջ 30 բլոգեր՝ աշխարհի 11 երկրից: Կազմակերպիչների հաղորդմամբ, ֆորումի գլխավոր թեման լինելու է հակամարտությունների ներկայացումը սոցիալական մեդիայում եւ բլոգերների ու լրագրողների ազատությունների ապահովումը:

Արցախ մեկնելու մասին իր բլոգում արդեն տեղեկացրել է մոսկվաբնակ Անտոն Նոսիկը ու մեջբերել Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունից մի հատված: Նա անդրադարձել է նաեւ Արցախ այցելելու հետեւանքով Ադրբեջանի սեւ ցուցակում ընդգրկվելու վտանգին, նշել, որ իրեն այնքան էլ չի մտահոգում:

«Որպես սուվերեն պետություն` Ադրբեջանի առկայությունը պատմական սխալ է ու թյուրիմացություն»,-գրել է նա: