Արցախում են ՀՀԿՄՄ Կենտրոնական Վարչության անդամները
12.09.2017թ. 15:20:06

Սեպտեմբերի 12-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Կենտրոնական վարչության անդամներ Սպարտակ Ղարաբաղցյանը և Գարո Բայթարիյանը հյուրընկալվել են ՀՅԴ Արցախի ԿԿ «Նիկոլ Դուման» կենտրոնում:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը, ԱՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Ժիրայր Շահջահանյանը, ՀՀԿՄՄ Արցախի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Շինդյանը, Արցախի մասնաճյուղի խորհրդի անդամներ:

Քննարկվել են Համազգային հայ կրթական և մշակութային միության առաջիկա ծրագրերը՝ ուղղված Արցախում կրթական և մշակութային կյանքի աշխուժացմանը: