Արցախի ու Հայաստանի համար նպաստավոր որոշումներ՝ ԱՄՆ-ի Սենատի հանձնաժողովում
12.09.2017թ. 11:14:31

Հայ Դատի հանձնախմբից տեղեկացնում են, որ Միացյալ նահանգների Սենատի՝ Հատկացումների հանձնաժողովը վավերացրել է 2018 թ. արտաքին օժանդակության հետ կապված մի շարք որոշումներ, որոնք նպաստավոր են Արցախի ու Հայաստանի համար։

Որոշումներից մեկի համաձայն՝ Հայաստանին տրամադրվող օժանդակությունը կկազմի 20.7 միլիոն դոլար։

Հանձնաժողովի որոշմամբ՝ Թուրքիային եւ Ադրբեջանին սպառազինություն վաճառելու սահմանափակումներ պետք է պարտադրել։ Շեշտվում է նաեւ Արցախի իշխանություններին ուղղակի օժանդակություն ցուցաբերելու կարեւորությունը։

Հիշեցնենք, որ մինչ այդ, նախագահ Թրամփի առաջարկով, Հայաստանին հատկացվող օժանդակությունը պետք է կազմեր  7 մլն դոլար։