«Արցախի հարցում Միացյալ Թագավորությունն ուշադրությունը կենտրոնացրել է մեկ ուղղությամբ». Ջուդիթ Ֆարնուորթ
12.09.2017թ. 11:10:08

«Միացյալ Թագավորությունը սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերն` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը»,- այսօր կազմակերպված «Անվտանգությունն և դիվանագիտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում. նոր փո՞ւլ» քննարկման ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Միացալ Թագավորության դեսպան  Ջուդիթ  Ֆարնուորթը:

«Մենք մի շարք ծրագրերի ենք օժանդակել, որ երկու կողմի խմբերը քննարկեն խաղաղության հասնելու ուղիները»,- նշեց դեսպանը:

Ջուդիթ Ֆարնուորթն ընդգծեց, որ Միացյալ Թագավորությունն ուշադրությունը կենտրոնացրել է մեկ ուղղությամբ` խաղաղության նախապատրաստման հետ կապված ներպետական բանավեճը Հայաստանում ու Արցախում: