Արցախի զբոսաշրջային արդյունքը՝ «Ինտուր Էքսպո 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
25.04.2017թ. 17:41:40

Ապրիլի 21-ից 23-ը Երևան քաղաքում կայացած «Ինտուր Էքսպո 2017» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին  ներկայացված էր նաև Արցախի զբոսաշրջային արդյունքը:

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից ձեւավորված տաղավարում ներկայացված էին հանրապետությունում գործող 6 զբոսաշրջային ընկերություններ և որակավորում ունեցող հյուրանոցային տնտեսության օբյեկտներ:

Ցուցահանդեսի աշխատանքային 3 օրերի ընթացքում Արցախի պատվիրակությունը արդյունավետ աշխատանքներ է իրականացրել՝ տեղեկատվություն փոխացնելով շահագրգիռ զբոսաշրջային ընկերություններին և ցուցահանդեսի այցելուներին, ինչպես նաև ստեղծել մասնավոր հատվածի հետ համագործակցության հնարավորություններ:

Ըստ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս. Շահվերդյանի՝ «Ինտուր Էքսպո» զբոսաշրջային ցուցահանդեսը կարևոր հարթակ է հայկական զբոսաշրջային արդյունքը միասնաբար ներկայացնելու, ինչպես նաև նոր գործնական կապեր հաստատելու առումով:

Ցուցահանդեսին Արցախի Հանրապետությունը մասնակցում է երրորդ անգամ՝ ներկայացնելով Արցախի զբոսաշրջային արդյունքը հայկական զբոսաշրջային շուկայում: