Արցախի անկախության օրվա կապակցությամբ կբեմադրվի «Սասունցի Դավիթ» օպերան
31.07.2017թ. 11:52:06

Սեպտեմբերի 1-ին Շուշիի Ռեալական ուսումնարանի բացօթյա տարածքում տեղի կունենա Հարո Ստեփանյանի «Սասունցի Դավիթ» հերոսական օպերայի համաշխարհային պրեմիերան: Ներկայացումը նվիրվում է Արցախի անկախության օրվան, Շուշիի ազատագրման 25-ամյակին և Հարո Ստեփանյանի ծննդյան 120-ամյակին:

Նախագծի հեղինակն ու  գեղարվեստական ղեկավարը Սարինե Ավթանդիլյանն է, դիրիժորը` Սուրեն Շահիջանյանը /Ֆրանսիա/,  ռեժիսորը` Արմեն Փիրի Մասիհին։

«Սասունցի Դավիթ» օպերան Հարո Ստեփանյանը գրել է 1936-ին: Լիբրետոն գրել է Դերենիկ Դեմիրճյանը` ըստ «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական էպոսի:

Հիշեցնենք, որ ներկայացումը պատրաստվում էր կյանքի կոչվել դեռ 2016-ին, սակայն պրեմիերան հետաձգվեց մեկ տարով: