Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ ներկայացուցիչների հետ
30.01.2018թ. 10:55:37

ՀՅԴ Բյուրոյի գրասենյակում ընթանում է ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի և ՀՅԴ Բյուրոյի և ԳՄ ներկայացուցիչների միջև հանդիպումը: Նախքան հանդիպման մեկնարկը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում չհստակեցրեց՝ կընդունի՞ արդյոք Սերժ Սարգսյանի առաջարկը:

«Կհանդիպեմ բոլոր կուսակցությունների հետ, որոնք ներկայացված են ԱԺ-ում, նաև ԱԺ–ից դուրս բոլոր կուսակցությունների, ՀԿ-ների, մշակութային, գիտական, կրթական համակարգերի ներկայացուցիչների հետ: Դրանից հետո կկայացնեմ իմ որոշումը, և վստահ եղեք, որ հաճույքով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- ասաց նա:

Արմեն Սարգսյանը նաև նշեց, որ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպումից հետո որոշակի հստակություն եղավ իր դիրքորոշման մեջ: Ապա ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը նշեց, որ ուրախ են ընդունել նախագահի թեկնածուին: