Արդյունավետ համագործակցություն ԱԳՆ-ի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հետ
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Արդյունավետ համագործակցություն ԱԳՆ-ի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հետ

Արդյունավետ համագործակցություն ԱԳՆ-ի եւ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հետ

Օրերս լրացավ ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի 15 տարին: «Ապառաժ»-ը հարցում էր ուղարկել ԼՂՀ ԱԳՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն՝ իմանալու, թե ինչպես է ԱԳՆ-ն գնահատում գրասենյակի գործունեությունը:

Հարցմանն ի պատասխան Արտաքին գործերի նախարարությունից պատասխանել են հետեւյալը.

«Բարձր ենք գնահատում ԱԳՆ և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի միջև հաստատված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ ցայսօր բազմաթիվ համատեղ միջոցառումներ և ծրագրեր են իրականացվում։ Եվրոպայի Հայ Դատի Հանձնախմբի հետևողական գործունեությունը նպաստում է Եվրոպայում Արցախի մասին իրազեկվածության բարձրացմանը, ինչպես նաև Արցախի ու եվրոպական հանրության միջև տարբեր մակարդակներով հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը։

 

Համոզված ենք, որ առկա փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ նպաստելով Արցախի հզորացմանն ու Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդմանը»:

1