Արգամ Հարությունյանը կդառնար 51 տարեկան
Գլխավոր » Լրահոս » Արգամ Հարությունյանը կդառնար 51 տարեկան

Արգամ Հարությունյանը կդառնար 51 տարեկան

Այսօր՝ հունվարի 15-ին, լրանում է Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկ, ՀՅԴ անդամ, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ Շոշի Ագոյի՝ Արգամ Հարությունյանի ծննդյան 51-ամյակը:

Հայրենի Շոշ գյուղում, նրա հիշատակն անմահացնող հուշարձանի մոտ, հավաքվել էին հերոսի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները: Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել նաեւ ԱՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԱԺ պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը, ՀՅԴ Հայաստանի եւ Արցախի կառույցի եւ  ՀՅԴ Արցախի երիտասարդական միության ընկերները:

 

 

 

 

1