«Աստված հոգին լուսավորե». Փայլանը Դինքի սպանության մասին մեջլիսում իր ելույթը եզրափակել է հայերենով.
19.01.2018թ. 11:30:43

Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը Հրանտ Դինքի մահվան 11-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նույնպես ելույթ է ունեցել մեջլիսում:

Փայլանը հերթական անգամ բարձրաձայնել է Դինքի սպանության  գործընթացի մասին ողջ ճշմարտությունը՝ շեշտելով, որ իրենք՝ որպես Հրանտ Դինքի ընկերներ, շարունակելու են հետևել սպանության բացահայտման գործընթացին:

«Հրանտ Դինքն իր ողջ կյանքի ընթացքում աջակցել է խաղաղությանը, արդարությանն ու համատեղ ապրելու կամքին, սակայն, դժբախտաբար, ուղիղ 11 տարի առաջ պետության կազմակերպմամբ նա սպանվեց: Ուշադիր նայենք սպանության ծրագրման գործընթացին. գիտեք, նա լրագրող էր և սպանությունից մոտ 3 տարի առաջ իր թերթում հրապարակեց այն պնդման մասին, թե Սաբիհա Գյոքչենը՝ Աթաթուրքի որդեգիր դուստրը, հայ է: Այն, որ խոսում ենք Թուրքիայում որպես հայ ապրելու մասին…պատկերացրեք, մեկի՝ հայ լինելը պնդելն անգամ հանցանք համարվեց գլխավոր աշխատակազմի կողմից: Կառույցի մեկ հայտարարությամբ Հրանտ Դինքը թիրախավորեց: Նրան մեղադրեցին «թրքությունը վիրավորելու» մեջ: Իհարկե, նրանց հայտարարությունը մի շարք «պայթուցիկների» գործի լծեց: «Էրգենեքոն» անունով հայտնի կառույցն իր հերթին թիրախավորեց Դինքին և դատարանում Դինքին նեղ կացության մեջ գցեց: Այդ ժամանակ իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության մի շարք ներկայացուցիչներ հանգիստ կմնա՞ն, իհարկե՝ ոչ: Այդ ժամանակվա Արդարադատության նախարարը սպանությունից անմիջապես առաջ Դինքին մեղադրեց «թիկունքից հարվածելու» մեջ: Նման հայտարարությամբ հանդես եկավ նաև պատգամավոր Ջեմիլ Չիչեքը՝ հայերի նկատմաբ 100 տարի առաջ իրականացված մեծ աղետի (Խմբ.-Թուրքիայի մեջլիսում պաշտոնապես արգելվել է «Հայոց ցեղասպանություն» և «Քուրդիստան» տերմինների կիրառումը) մասին կոնֆերանսի ժամանակ: Թերթերն իրենց հերթին թիրախավորեցին Հրանտ Դինքին, որի արդյունքում ազգային հետախուզական կազմակերպությունը սպառնաց նրան, ասացին՝ «սահմաններդ ճանաչիր»: Այս ընթացքում ԱԶԿ-ն իշխանություն էր և նրա բոլոր կառույցների իմացությամբ, ծրագրմամբ, ղեկավարմամբ և հետևողականությամբ Դինքը սպանվեց: Նրան սպանեց Տրապիզոնից եկած մեկի կողմից, ում ամեն կերպ աջակցել էին: Դինքի սպանությունից հետո հարյուր հազարավոր մարդիկ կոչեցին՝ «բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք»: Մտածեցինք, որ այս պանությունը հեղաշրջման «սովորության» շրջանակներում է: Կոչ արեցինք իշխող կուսակցությանը՝ հետևելու դատին, սակայն վերջինս ի՞նչ արեց, ոչ միայն անտեսեց մեր կոչը, այլև՝ բոլոր պետական գործիչներին, ովքեր կասկածվում էին սպանության հետ կապեր ունենալու համար, պաշտոնի բարձրացում տվեց, նրանք նախարարներ դարձրեց, մարզպետ և հետախուզության պետեր դարձրեց: Ուղիղ 11 տարի է՝ ականատես ենք լինում սպանությունների, հեղաշրջումների, մեր ժողովուրդն է հրահրվում: 11 տարի է դատարաններում մեզ ձեռք են առնում: Գիտեմ, մի քիչ հետո կանգնելու եք՝ ամբիոնից հայտարարեք, որ ֆեթուլլահ Գյուլենի շարժման անդմաներն էին սպանությունն իրականացնողները: Ո՛չ, միայն նրանք չէին, դա պետության ամբողջ պատասխանատվությունն էր: Յուրաքանչյուր սպանություն, որն անպատասպան է մնում, նորերի է հանգեսնում: Չմոռանաք նաև, որ ոճրագործներին պաշտպանողները սպանության մասկանից են:

Ելույթս եզրափակեմ այսպես. 11 տարի է, որպես Հրանտի ընկերներ, արդարության պայքար ենք մղում: Մինչև մենք չասենք՝ վերջ, այս դատը չի վերջանա: Հրանտին ասում եմ՝ «Աստված հոգին լուսավորե.շատ ապրիս, Հրանտ»,-մեջլիսի իր ելույթում ասել է Փայլանը:

Նշենք, որ Մեջլիսում «Հայոց ցեղասպանություն» եզրույթի համար Փայլանը հեռացվել էր 3 նիստի մասնակելու իրավունքից: