Ապրիլին գնացինք Արցախ՝ ապրելու. Մկրտիչ Մկրտչյան
03.05.2017թ. 11:29:25

Երգիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Մկրտիչ Մկրտչյանի հետ հանդիպում ենք Երեւանի սրճարաններից մեկում՝ իր 55-րդ տարեդարձի հաջորդ օրը՝ ապրիլի 26-ին։ Երգերի միջոցով իր կյանքը վերապատմող Մակիչի հետ զրուցեցինք անմիջական ու երկար։

-Լրացավ Ձեր 55-ամյակը: Ի՞նչ բանաձեւով եք առաջնորդվել կյանքում:

-Բանաձեւեր չունեմ։ Ապրել եմ այնպես, ինչպես կյանքն է թելադրել՝ համահունչ իմ ժողովրդի, ընկերների եւ հարազատների հետ։

-Երգիչ, զինվոր, հայրայս շարքը կարելի է երկար շարունակել: Սակայն ո՞վ է իրականում Մկրտիչ Մկրտչյանը:

– Մարդ, ով ունի մասնագիտություն եւ որն օգտագործում է իր ժողովրդի համար։

10245530_10152721163099661_8917545801025108356_n

-Ձեր պարագայում՝ երգը ժառանգությո՞ ւն է, թե՞  ապրելաձեւ:

-Ծնողներս երգում էին, ես էլ զարգացրել եմ ժառանգաբար ինձ փոխանցվածը։

Երգն ինձ շտկեց, դաստիարակեց։ Այն միացնող է, իսկ մենք պարտավոր ենք միասնական լինել։ Պարտավոր ենք, քանզի մեր խնդիրները լուծված չեն։ Ավելին՝ մեր ժողովուրդը միշտ պետք է կրի այդ մշակույթը։

-Ասում են՝ բեմը խորան է երգչի համար։ Ի՞նչ է բեմը Ձեր պարագայում։

-Բեմն ուղղակի տեղ է, որտեղ երգում եմ։ Ոչ մի մեծ բեմում երգելու բավականությունը չի կարող համեմատվել ընկերներիս համար մի սեղանի շուրջ երգելու հետ: Մարդու հոգին է խորան: Սիրտը սրտին տաս, ապրես ու ապրեցնես։

12311283_10208502275103730_3760163850653650651_n

-Տարբերություն ունի՞ թե ինչ հանդիսատեսի համար եք երգում:

– Մենակ թե հայ լինի հանդիսատեսը, որովհետեւ իմ երգերը հայության համար են։ Եթե կարողանաս երգի միջոցով հանդիսատեսի գոնե 2 տոկոսն աշխատեցնես՝ ի նպաստ քո երկրի բարօրության, ուրեմն հաջողել ես։

՞նչ եք երգում Ձեր զավակների համար:

-Տանը չի ստացվում։ Համ էլ՝ տեխնիկան այնքան է զարգացել, որ իրենք ամբողջ օրն ինձ են լսում։ Նույնիսկ՝ արդեն հոգնել եմ ինքս ինձ լսելուց / ժպտում է/։

13681041_10154404274149661_8487086609683623963_n

-Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:

-Կարծում եմ՝ հայրենիքը յուրաքանչյուր ազգի, հատկապես հայերիս ապրելու հնարավորությունն է, որից չենք կարող, չպետք է բաժանվենք:

Փոքրիկ հայրենիք է նաեւ ընտանիքը։ Եթե մենք կարողանում ենք ազնիվ երեխա դաստիարակել՝ անկաշառ եւ պատվով, նշանակում է, որ հայրենիքի մտածողությունն ու ապրելակերպն ենք փոխանցում: Մենք այնքան պետք է ազնիվ ու շիտակ լինենք, որ կարողանանք մեր հարեւանի երեխուն մերը համարենք։

13882228_10154408353604661_4726331709462463111_n

-Ի՞նչ ոգով եք 1988-ին եւ 2016-ին մեկնել պատերազմի:

-1988-ին մարտի դաշտ մեկնեցինք հայրենիքի նկատմամբ պարտականության զգացումով։ Պահը մերն էր։ Մենք էլ գիտեինք, թե ինչ պետք է անենք, եւ կռվում էինք խենթի պես: Ու բախտը ժպտաց մեզ։

Իսկ ապրիլին հասկացա, որ անկախության 25 տարիները չեմ ապրել: Պատերազմի չորս տարիների արժեքը շատ մեծ էր, եւ միանգամից, առանց վարանելու ապրիլին գնացինք Արցախ՝ ապրելու։ Հայրենիք պաշտպանելուց հրաշք բան չկա։

Ռոմանտիզմը հասցրեց մեզ մարտի դաշտ եւ փոխեց մեր կյանքը, գաղափարը, ցանկությունը։

10612782_10153042477164661_3658175666349602293_n

-Ի՞նչն էր 1988-ի հաղթանակի գրավականը:

– Մեր ժողովուրդը։ Սակայն հայերս շատ դժվար խառնվածք ունենք։ Մենք կարող ենք երկիր ազատագրել, բայց, միեւնույն ժամանակ, ինքներս կործանել այն: Նայած թե ում կողքին ենք։

Եթե ժողովուրդն ընտրի ազգին, ուրեմն կազմակերպված է եւ հաղթանակած։ Բայց մեր ժողովուրդը լքեց ազգին եւ գնաց մի կտոր հացի ճանապարհով։ Խաղաղ 25 տարիների ընթացքում մենք հանդուրժեցինք եւ մասնակիցը դարձանք մեր երկրի կործանմանը։

Պետք է հասնենք նրան, որ սթափ գիակցությունը մեզ խաղաղ ժամանակ էլ առաջնորդի։

16864430_1842733012607538_3938291805883084240_n

– Ապրիլյան պատերազմից հետո ի՞նչ զգացողություններով եք հետ եկել:

-Հպարտությունով, քանի որ մենք կարողանում ենք մեզ պաշտպանել։ Մենք պատվով հետ շպրտեցինք թշնամուն՝ գենետիկայի եւ նվիրվածության շնորհիվ։ Բայց ապրիլին ստացած դասը շատ կարեւոր էր:

Մարդիկ լծվեցին աշխատանքի: Կարծում եմ՝ բավական բան փոխվեց եւ դեռ փոխվում է: Ժամանակն առաջ է ընթանում, պետություններն օրեցօր զարգանում են, մենք էլ պետք է համահունչ քայլենք։ Եթե մենք հավասարը հավասարի քայլեինք մյուսների հետ, ոչ մի խնդիր չէինք ունենա։

Ով ինչով կարող է՝ պետք է օժանդակի այս երկրի կայացմանը: Պետք է անենք:

-Երգո՞ւմ էիք այդ օրերին:

-Առանց երգելու չէր լինում։

-Ինչը՞  միավորեց ձեզ  եւ Դաշնակցությանը:

-Դաշնակցությունը մի կանգառ է, որը հնարավոր չէ լքել եւ չսիրել։ Այնտեղ ապրում ես պետության համար, հասարակության համար, արժանապատվության համար։

Դաշնակցությունն իր ուժը ցույց է տալիս այն ժամանակ, երբ իսկապես դրա կարիքը լինում է։ Ժողովուրդը մի օր կհասնի այն գիտակցության, որ մեր ազգն ամենակարեւորն է, ու կապավինի Դաշնակցությանը։

12307319_1002767093129832_4942981942597434482_o

-Ինչը՞ չեք հանդուրժում կյանքում։

– Սուտը։ Դա մեզ կործանում է։

-Ո՞րն է Ձեր կյանքի ամենակարեւոր ձեռքբերումը։

– Մարդիկ են իմ ձեռքբերումը։ Ես երջանիկ մարդ եմ, քանի որ միշտ շրջապատված եմ եղել լավ մարդկանցով, ընկերներով, որոնք ինձ հասցրել են նրան, ինչ-որ կամ այսօր։

14590283_550650115139225_2395381738417802195_n

-Երազանքներ ունե՞ք։

– Սիրում եմ երազել, եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ, ով ունի երազանքներ, նպատակին կհասնի։

Միշտ սիրել եմ երեխաներին եւ երազել եմ մեծ ընտանիք ունենալ։ Այսօր 5 երեխաների հայր եմ։ Շուտով ծնվելու է 6-րդ զավակս։ Երազանքի իրականացումից քաղցր բան չկա կյանքում։

-Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

-Հիմա չեմ խոսի դրա մասին, հիմա ընթացքի մեջ է, եւ կարծում եմ՝ լավ կլինի։

Հավատո՞ւմ եք երկնայինին:

-Պարտադիր չէ մտնել եկեղեցի հավատալու համար։ Գլուխը բարձրացրեք եւ երկնքին նայեք։ Այս անսահման տարածությունն ու մենք, մեր հողագունդը։ Ո՞նց կարելի է չհավատալ։ Միայն տգետ մարդը չի հավատում։

10346517_10152606970779661_3906225437665108722_n

Հարցազրույցը վարեց Լուսինե Թեւոսյանը