«Ապառաժ»-ը սկսում է «Կազմի՛ր, իրագործի՛ր» ամանորյա նախագիծը
31.12.2017թ. 20:19:49

Նոր տարվա նախաշեմին սովորաբար բոլորս ենք ինքներս մեզ հաշվետվություն տալիս՝ տարվա կտրվածքով արված-չարվածի մասին եւ նոր «ցուցակ» կազմում՝ գալիք տարում իրագործելու նպատակով։

«Ապառաժ»-ը 2018 թվականի նախաշեմին սկսում է «Կազմի՛ր, իրագործի՛ր» շարունակական նախագիծը՝ հարց ու պատասխանի ձեւաչափով գալիք տարում իրականացվելիք քայլերի «ցուցակը» կազմելու նախագիծը։ Յուրաքանչյուր տարի խոստացվող, հետ մղվող եւ մոռացվող խոստումներն այսուհետ հրապարակվելու են, իսկ մեկ տարի անց հաշվարկվելու՝ ցուցակի որ կետերն են արվել, որոնք՝ ոչ:

Պաշտոնյաները, խանութպանները, արվեստագետները, երիտասարդները եւ թոշակառուներն են նախագծի մասնակիցները։ Հարցերը թվով 14-ն են, այս տարի նախագծի մասանկիցների թիվը՝ 5-ը, սակայն ցանկացողները եւս կարող են մասնակից լինել նախագծին՝ aparajtert@gmail.com հասցեին ուղարկելով մեր հարցերի պատասխանները, նշելով անուն ազգանունը եւ ուղարկելով մեկ լուսանկար:  Ուղարկված «ցուցակներից» որոշները հրապարակվելու են «Ապառաժ»-ի կայքէջում։

Նախագծին կարող եք մասնակցել մինչեւ 2018 թվականի հունվարի 13-ը։

ԱՀ մշակույթի, երիտասարդության եւ զբոսաշրջության նախարարության վարչության պետ Արտակ Գրիգորյան։

-Նոր տարուն, ավելի հստակ՝ հունվարի 1-ին, մեկ տարի դադարից հետո սկսելու եմ սպորտով զբաղվել: Հիմա 90 կիլոգրամ քաշ ունեմ։

Հրաժարվելու եմ պասիվ կյանքից։

Մեկնելու եմ՝ աշխատանքային գաղտնիք։

-Սովորություն եմ ձեռք բերելու անձնական կյանքում ժամանակը ճիշտ դասավորել:

Սովորելու եմ իտալերեն:

Կփորձեմ պարապլանով թռիչք։

-Դասընթացներից մեկի ժամանակ լսել եմ Մալքոլմ Գլադուելի «Բլինք/ Լուսավորություն» գրքի մասին եւ միշտ ցանկություն եմ ունեցել կարդալ այն։ Գտել եմ իմ ուզած տարբերակը, բայց, սոցիալական կայքերը՝ մասնավորապես Ամազոն կայքը նույն հեղինակի տարբեր գրքեր է առաջարկում և ուզածս գիրքը թողած՝ գնել եմ ուրիշները։ Գալիք տարի նույն գայթակղությանը չեմ տրվի ու անպայման կգնեմ հենց «Բլինք» գիրքը:

Կուտեմ իմ կողմից պատրաստված ինչ-որ ուտեստ։

Կնայեմ առաջին հերթին Արցախի մասին նկարահանված նոր զբոսաշրջային ֆիլմը՝ «Нагорный Карабах», որի թողարկմանը անհամբեր սպասում եմ:

Կկարդամ նորից Րաֆֆու «Խամսայի Մելիքությունները» գիրքը։

Կլինեմ ավելի զբաղված։

-Կխորացնեմ ծանոթությունս Արցախի պատմամշակութային ժառանգության և լեռնային միջավայրի հետ։

Կհավատամ իմ թիմի եւ իմ ուժերին՝ Նոր տարում էլ ավելի մեծ նախագծեր անելու համար։

Կներեմ ինքս ինձ, եթե չիրագործեմ վերը նշածնս նպատակները /ժպտում է․հեղ․/։

Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր և գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյան։

Նոր տարուն սպասելու եմ հավատով։

Հրաժարվելու եմ եղածով բավարարվելուց …Այսօր մենք չափազանց շատ ենք սկսել «լավ գործեր», «մեծ գործեր» չանել՝ մեղքը անընդհատ բարդելով վատ պայմանների վրա: Իհարկե, պայմանները կարևոր են, բայց մարդկային միտքը չպետք է խեղճանա դրա առաջ: Բայց, միևնույն ժամանակ ,ցավում եմ, որ մեր երկրում այդքան ել գնահատված չէ միտքը՝ «իդեան»…Ամեն դեպքում եկենք հրաժարվենք շատ արդարանալուց։

Մեկնելու եմ․․․ճիշտն ասած գործնական, աշխատանքային պլաններս, միանշանակ թատրոնին առնչվող, այնքան շատ են եկող տարում, որ անձնական պլաններիս հետ կապված դեռ որոշումներ չեմ կայացրել: Իսկ ուղևորումներ հյուրախաղերի տեսքով նախատեսվում են, բայց փակագծերը դեռ չեմ բացի:

Սովորություն եմ ձեռք բերելու առողջ կենսակերպով ապրել: Մի պահ հասկացա, որ անտեսել եմ ինձ. իմ հանդեպ ուշադիր և հոգատար լինելուց հետո միայն կարող եմ հոգ տանել կողքիններիս մասին, իսկ այսօր ես պատասխանատու եմ «ուրիշների» համար նաև, որոնց բարօրությունը որոշ չափով կախված է նաև ինձանից։

-Սովորելու եմ ավելի լավ տիրապետել անգլերենին։

-Կփորձեմ շատ չնյարդայնանալ։

-Գնելու բաներ, որքան զարմանալի չէ, շատ կան. այնպես որ՝ որևէ կոնկրետ բան չեմ առանձնացնի:

-Կուտեմ առողջությանն ավելի օգտակար սնունդ։ Մարդու մարմինը տաճար է հոգու համար. Այնպես որ՝ փորձում եմ գալ այդ ճշմարիտ գիտակցությանը։

Կնայեմ այն բոլոր արժեքավոր գործերը, որոնք միտված են «Գեղեցիկի» բացահայտմանը: Ցավոք, վերջին ժամանակներս, ժամանակակից արվեստում Մարդուն հեռացրել են իրենից, իր բնությունից: Պետք է վերադառնանք «Մարդուն և իր արժեքներին»:

-Կարդալու գործեր շատ-շատ կան. այսպիսի միտք կա չէ. «մենք այն ենք, ինչ կարդում ենք». այդ հարցում ևս պետք է ուշադիր լինենք: Կսկսեմ վերընթերցել Աստվածաշունչը ՝ արդեն ամբողջական տարբերակով։

-Կլինեմ ուշադիր ինձ սիրող մարդկանց հանդեպ։

-Աշխատանքիս բերումով ծանոթություններ շատ եմ ունենում: Այս տարի ևս բացառություն, կարծում եմ, չի լինի. այնպես որ՝ սպասում եմ հետաքրքիր հանդիպումների։

-Կհավատամ ազնվությանը։

Կներեմ․․․Գործը դրան չի հասնի՝ կարծում եմ։

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ուսուցանող մարզիչ, 18-ամյա Աննա Հարությունյան

-Սկսելու եմ նորից անգլերեն պարապել, որպեսզի խոսելուց չմտածեմ:

-Հրաժարվելու եմ անքնությունից։ Գիշերները միայն 3-4 ժամ եմ քնում։

-Տարվա ընթացքում մեկնելու եմ Գերմանիա։ Իսկ հաջորդ Նոր տարիս նշելու եմ Նյու-Յորքում։

-Մի քիչ լռելու սովորություն եմ ձեռք բերելու։ Շատ եմ խոսում։

-Սովորելու եմ եւ կատարելագործման եմ հասցնելու ծրագրավորումը:

-Կփորձեմ վերադառնալ սպորտին։

-Կգնեմ Apple Mac book։

-Կուտեմ ծովամթերք։ Մի քանի անգամ փորձել եմ, բայց չեմ հավանել։ Ուզում եմ ծովային ուտելիքի բոլոր հնարավոր տարբերակները փորձել՝ իմը գտնելու համար։

-Կնայեմ Մայքլ Ուինտերբոտտոմի «Ջուդ» ֆիլմը։

-Կարդալու շատ գործեր ունեմ։ Կառանձնացնեմ՝ «Աննա Ֆրանկի օրագիրը» գիրքը։

-Կլինեմ մի քիչ համեստ, բայց՝ մի քիչ։

-Կծանոթանամ շատ մարդկանց հետ։ Սիրում եմ ծանոթությունները։

Ես ուշադրության հանդեպ մեծ ծարավ ունեմ, ու կապ չունի, թե որտեղ եմ՝ տանը, դրսում, թե աշխատավայրում։ Կներեմ այն մարդկանց, ովքեր ինձ անուշադրության կմատնեն։

Ես ամեն ինչին հավատում եմ։

Քաղաքագետ, 25-ամյա Նարինե Ագալյան։

22853040_1959078954366522_8607082326174369296_n

-Նոր տարուն սկսելու եմ զբաղվել սպորտով։

-Հրաժարվելու եմ «ընկերներից»։

-Մեկնելու եմ Սանկտ Պետերբուրգ։

-Ծույլ չլինելու սովորություն եմ ձեռք բերելու։

-Սովորելու եմ ադրբեջաներեն։

Կփորձեմ նյութ գրել։

-Կգնեմ նոութբուք:

-Կուտեմ ուստրիցա:

Կնայեմ Promise ֆիլմը:

-Կկարդամ գնածս նոր 12 գիրքը։

-Կլինեմ ավելի սիրահարված կյանքին։

-Կծանոթանամ գոնե մեկ լավ մարդու հետ:

Կհավատամ իմ ուժերին։

Կներեմ նախկին ընկերոջս, որպեսզի այլեւս դադարեմ մտածել այդ հարաբերությունների մասին, բաց թողնեմ եւ նոր կյանք սկսեմ։

Արցախի հանրային հեռուստատեսության հաղորդավար Ծովինար Բարխուդարյան:

26102951_1603218493091433_479808195_n

-Նոր տարուն սկսելու եմ նորմալ սնվել՝ռեժիմով:

Հրաժարվելու եմ ուշ քնելուց:

-Ոչ մի տեղ էլ չեմ մեկնելու: Նախ, որպես կանոն, դա ինձ մոտ չի ստացվում, և հետո, ճիշտ ասած, մեծ ցանկություն էլ չունեմ:

-Լավ կլինի, որ ինչ սովորություն էլ ձեռք բերեմ, դրանք վատը չլինեն:

-Խոստանում եմ վերջապես սովորել ֆրանսերենը:

Կփորձեմ մեքենա վարել էլ սովորել:

Մեր 5-ամյա բնակարանի համար վերջապես կգնեմ ջահ:

Կուտեմ ամենատարբեր շոկոլադներ:

-Հունվարի 10-ին հաստատ կնայեմ Travelblog.lv բլոգերների նախագծի պատրաստած Արցախի մասին ֆիլմը:

-Ես միշտ կարդում եմ:

Կլինեմ մեր երկրի շաաաատ գյուղերում:

Կծանոթանամ ավելի մեծ թվով ղարաբաղցիների հետ:

Կհավատամ, որ թվարկածս կիրականանա:

-Իհարկե կներեմ..կներեմ, որ ինձ էլ ներեն…

Լուսինե Թեւոսյան