Աշխատանքները շարունակվում են
11.08.2017թ. 12:46:40

Արդեն տեղեկացրել ենք, որ Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորը, նրա մոտակա Քարեգահ ու Ներքին Սուս գյուղերը խմելու շուրջօրյա ջրով ապահովելու համար քաղաքից մոտ 20 կմ դեպի հյուսիս՝ անտառապատ սարալանջերում, կառուցվում է ջրագիծ: Անցած մի քանի ամիսների ընթացքում արդեն ավարտվել է ջրավազան-պարզարանի կառուցումը, այժմ ընթանում են տարածքի բարեկարգման աշխատանքները:

Բերձոր-Շալուա գլխավոր ճանապարհից դեպի ջրամբար բացվել է մոտ 5 կմ ճանապարհ, որի երկանքով արդեն մոտ 3 կմ խողովակաշարը պատրաստ է: Օգոստոսի 10-ին շրջվարչակազնի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի հետ եղա ջրատարի շինարարների մոտ: Խողովակաշարի կառուցման աշխատանքներն ընթանում են մի քանի հատվածում: Այս օրերին այս աշխատանքներում ընդգրկված են մոտ 20 աշխատող, որից 6-ը՝ եռակցողներ: Նրանցից Սարգիս Sարգսյանը եկել է Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից: Ասաց՝ արդեն 20-րդ օրն է, ինչ ընկերոջ հետ այստեղ է աշխատում:

Կարևորում է, որ աշխատանքը որոկյալ լինի. երկար տարիների համար է ծառայելու ջրագիծը: Եռակցողների հետ աշխատում է մեխանիզատոր Արամ Սնեցունցը: Տրակտորով խողովակներն է մոտեցնում, բարձրացնում: Բոլոր տեղամասերում անհրաժեշտություն է տրակտորը: Արտաշավիի գյուղական համայնքի ղեկավար Էդիկ Միքայելյանն արդեն 1 ամիս է՝ իր անձնական թրթուրքավոր տրակտորով խողովակներ է տեղափողում:

Կարևորում է Բերձորը խմելու ջրով ապահովելը: Քանի եղանակը բարենպաստ է, շինարարներն աշխատում են ավելի շատ աշխատանք իրականացնել: Դժվարանցը մինչև գլխավոր ճանապար հասցնելն է: Եռակցման մնացած աշխատանքները կատարվելու են ճանապարհի երկանքով:

Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Ա. Մխիթարյանը գոհ էր կատարվող աշխատանքից, մտահոգությունը, որ խողովակները ժամանակին տեղ հասնեն: Նշեց նաև՝ ջրագծի կառուցումն իրականանում է պետբյուջեով: «Քաշաթաղի ջրամատակարարում» ՓԲԸ տնօրեն Սանվել Ալեքսանյանն ասաց՝ աշխատում են այնպես անել, որ եռակցման աշխատանքները չընդհատվեն, ուստի ձգտում են խողովակները ժամանակին տեղ հասցնել: Հուսանք՝ աշխատանքները կընթանան ինչպես ծրագրված է, և այս տարվա ընթացքում Բերձորն ու հարևան բնակավայրերը կապահովվեն շուրջօրյա խմելու ջրով:

Զոհրաբ Ըռքոյան