Աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ամանորյա միջոցառումների կազմակերպմանը
06.12.2017թ. 16:36:10

ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը դեկտեմբերի 5-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու ամանորյա միջոցառումների կազմակերպման մանրամասներ:

Գերատեսչության համապատասխան բաժինների ներկայացուցիչները նախարարի կողմից կոնկրետ հանձնարարականներ են ստացել ծրագրի մշակաման հետ կապված: Քննարկվել է նաև մասնավոր հատվածի ներգրավվածությունը ծրագրին:  Արդյունքները կամփոփվեն  երկօրյա ժամկետում՝  տոնական միջոցառումների ծրագրի հաստատմամբ:

Ծրագրի առանցքում մշակութային-տոնական միջոցառուների առավելագույն հասանելիությունն է բնակչության լայն մասսաներին, ինչպես նաև բովանդակալից ժամանցի կազմակերպումը: