Անհայտ ճակատագրերը լուսանկարներում
31.08.2017թ. 13:34:44

Ցուցահանդեսի լուսանկարները փակցված են կողք-կողքի: Նկարներ կան, որոնցում արդեն ծերացած որդին զգուշորեն բռնել է անհայտ կորած հորից մնացած միայն մի լուսանկարը՝ անձնագրի լուսանկարի չափսի, սեւ-սպիտակ: Նկարներ կան, որոնցում մայրը կանգնած է երկու որդիների մեջտեղում. այսօր՝ 25 տարի անց, նույն կինը կանգնած է այդ լուսանկարների դիմաց, երկու թոռնիկների կողքին, որոնք դեռ մանկուց գիտեն լուսանկարում իրենց հոր եւ տատիկի կողքին կանգնած մարդու պատմությունը՝ անհայտ կորած 19-ամյա հորեղբոր պատմությունը: Կախված նկարները սպասումի ու կարոտի մասունքներ են: Նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի:

IMG_8984

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

IMG_8986

IMG_9058

 

 

IMG_8988

Օգոստոսի 30-ին Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ տեղի ունեցած ցուցահանդեսը կազմակերպվել է «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Առաքելությունը Լեռնային Ղարաբաղում» կազմակերպության և անհայտ կորածների ընտանիքների համատեղ ուժերով ու ԼՂՀ մշակույթի նախարարության օժանդակությամբ:

IMG_8990

Հաճախ ընտանիքներն ինքնուրույն կամ կողմնակի օգնությամբ գտնում են կարոտը եւ հուսահատությունը հաղթահարելու ելքեր՝ հավաքվելով անհայտ կորածներին հիշատակելու համար:

«Առաջին տարիներին հեռու էի մնում բոլոր տեսակի նման ծրագրերից, սակայն մի անգամ մասնակցելուց հետո թեթեւություն զգացի ինձ նման հարազատ կորցրած մարդկանց հետ շփվելուց,- ասում է Ֆլորա Այվազյանը, ով ակտիվ մասնակցություն է ունենում ԿԽՄԿ-ի կազմակերպած բոլոր միջոցառումներին,- իմ լուման ներդնելով՝ մոտ եմ ինձ զգում իմ որդուն»:

IMG_8993 IMG_8998 IMG_9007 IMG_9032

Վառ պահելով անհայտ կորած հարազատների մասին հիշողություններն իրենց սրտերում և մտքերում՝ ընտանիքները համոզված են, որ նրանք անհետ չեն հեռացել։

«Անհայտ կորած անձանց խնդրի բարձրաձայնումը մարդասիրական խնդիր է: Ընտանիքները բարոյական եւ օրինական իրավունք ունեն իմանալու իրենց հարազատների ճակատագիրը: Հակամարտող կողմերը պետք է անեն հնարավորինս անհետացման դեպքերը պարզելու համար»,- իր խոսքում նշել է ԿԽՄԿ պատվիրակ Դրագանա Ռանկովիչին:

IMG_9035 IMG_9070

IMG_9075

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ 1992-1994 թվականների Ղարաբաղյան հակամարտության հետևանքով Հայաստանում, Ադրբեջանում և Լեռնային Ղարաբաղում գրանցված կան մոտ 4500 անհայտ կորած անձինք։ ԿԽՄԿ-ն աջակցում է կողմերի ջանքերին՝ այս անձանց ճակատագրերը պարզելու և նրանց ընտանիքներին պատասխաններ տրամադրելու ուղղությամբ։ ԿԽՄԿ-ն տրամադրում է նաև բազմակողմանի աջակցություն անհայտ կորածների ընտանիքներին. օրինակ՝ օգնում նրանց դառնալ տնտեսապես ավելի կայուն, ինչպես նաև՝ առաջարկում սոցիալ-հոգեբանական աջակցություն։

Լուսինե Թեւոսյան