Այս տարի կավարտվեն Բերձորի հիվանդանոցի շինարարական աշխատանքները
21.04.2017թ. 13:28:48

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ապրիլի 20-ին գումարված հերթական լիագումար նիստում պատգամավորական հարցուպատասխանի ժամանակ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Լեռնիկ Հովհաննիսյանը բարձրաձայնեց Բերձորի հիվանդանոցի շինարարական աշխատանքների դադարեցման հարցի մասին: Պատգամավորը հետաքրքվեց, թե որո՞նք են շինարարական աշխատանքները դադարեցնելու պատճառները և ե՞րբ է ավարտվելու հիվանդանոցի շինարարությունը:

Ի պատասխան Արցախի Հանրապետության Քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը նշեց, որ Բերձորում արդեն 3-րդ տարին է շինարարական աշխատանքներ են ընթանում: «Բերձորում մոտ ժամանակներս կվերսկսվեն աշխատանքները և մենք կփորձենք այդ աշխատանքներն ավարտել այս տարի»,- ասել է Կարեն Շահրամանյանը: