Այսօր կընտրեն ԵԽԽՎ-ի նոր նախագահին
09.10.2017թ. 11:41:30
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի բացմանը կընտրեն Վեհաժողովի նոր նախագահին, որը կփոխարինի պաշտոնաթող եղած Պեդրո Ագրամունտին: Այդ մասին  ասված է ԵԽԽՎ-ի հայտարարության մեջ:

Թեկնածուներն են Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամներ Էմանուելիս Զինգերիսը (Լիտվա) կամ Ստելլա Կիրիակիդեսը (Կիպրոս): ԵԽԽՎ-ի ժամանակավոր ղեկավարն է փոխնախագահ Ռոջեր Գեյլը: