Այսօր Թելման Հարությունյանը կդառնար 59 տարեկան
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Լրահոս » Այսօր Թելման Հարությունյանը կդառնար 59 տարեկան

Այսօր Թելման Հարությունյանը կդառնար 59 տարեկան

Մարտի 16-ին Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ, ՀՅԴ անդամ Թելման Հարությունյանը կդառնար 59 տարեկան:

Մարդ, ում անունն ակամայից հիշեցնում է 1988 թվականի հուլիսյան օրերը: Այդ ժամանակ Արցախում արտակարգ դրություն էր: Ժողվրդի շուրթերին «Միացու՜մ» էր, «Արդար պահա՜նջ…»:

Թելմանի խիզախ քայլը ոգևորիչ եղավ ժողովրդի համար: Նա կարողացավ հաշված րոպեների ընթացքում բարձրանալ  Մարզգործկոմի տանիքը, կայծակնային արագությամբ դեն նետել ադրբեջանական դրոշը` փոխարենը պարզելով հայկական եռագույնը: Ժողովրդի զարմանքն ու հիացմունքը անբացատերլի էր… Այս քայլի համար նա բազում կտտանքների ու հետապնդումների ենթարկվեց, բայց նրա անունը հավիտյանս մնաց պատմության էջերում՝ որպես խիզախ  արցախցու կերպար:

Թելմանն իր կյանքն ապրեց հայրենիքի ու հարազատ կուսակցության հանդեպ ունեցած ազնիվ նվիրումով…49 տարեկանում նա վաղաժամ հեռացավ կյանքից՝ իր գործն ու նվիրումը թողնելով որպես հայրեսիրության վառ օրինակ:

Շնորհավոր ծնունդդ, Ընկեր…

 

1