ԱՄՆ կոնգրեսականը և հայ համայնքի ներկայացուցիչները քննարկել են Արցախի հետ կապերի ամրապնդման հնարավորությունները
23.11.2017թ. 11:36:37

ԱՄՆ կոնգրեսում Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Հավայի նահանգը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսական Թուլսի Գեբարդի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Արցախի Հանրապետության միջև պաշտոնական, քաղաքացիական, մշակութային, կրթական կապերի ամրապնդման հնարավորությունները:

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Րաֆֆի Համբարյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացին, ինչպես նաև շեշտվել է բանակցային սեղանի շուրջ Արցախի Հանրապետությանը վերադարձնելու կարևորությունը:

Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչը բարձրացրել է նաև ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից կոնգրեսականներին ու սենատորներին Արցախ այցելություններից հետ պահելու հարցը: