ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
18.04.2017թ. 11:56:14

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի խորհրդարանականները բանաձևեր են ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոսթը, հայտնում է Armenian Weekly-ին:

Խորհրդարանի խոսնակ Նիկոլաս Մատիելոն հայտնել է, որ բանաձևերն ընդունվել են միաձայն, և ընթերցել է փաստաթղթերի ընդունմանը նպաստած պատգամավորների անունները: