Ահաբեկչություն Տեխասում. 26 զոհ կա, մոտ 20 վիրավոր
06.11.2017թ. 12:23:26

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ Տեխասինահանգի Սազերլենդ-Սփրինգս քաղաքի եկեղեցում ահաբեկչություն է իրականացվել: Ինքնաձիգով զինված տղամարդը կրակ է բացել եկեղեցում, որի հետևանքով 26 մարդ զոհվել է, մոտ 20-ը՝ վիրավորվել: Կասկածյալը հայտնաբերվել է մահացած: Պաշտոնապես նրա ինքնությունը դեռ հաստատված չէ, սակայն ըստ արտահոսքի իրավապահ մարմիններից նրա անունը Դևին Քելլի է:

2012-ին Քելլին դատապարտվել է ռազմական դատարանի կողմից կնոջ և երեխայի վրա ենթադրյալ հարձակման համար, որից հետո նրան ազատել են զինված ուժերի շարքերից անվայել վարքի համար, գրում է ՌԻԱ Նովոստին Los Angeles Times-ի վրա հղումով: