«Ակոսի» հայերեն բաժնի խմբագիրը կպարգևատրվի ՀՀ նախագահի հատուկ մեդալով
11.05.2017թ. 11:58:56
Պոլսահայ մտավորական, Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը կարժանանա ՀՀ նախագահի հատուկ շքանշանին:

«Ակոսի» հաղորդմամբ, «Հայոց արդարության պահանջի համար մղած պայքարի» համար տրվող շքանշանն Էստուկյանը կստանա Երևանում՝ նախագահի նստավայրում մայիսի 26-ին կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ:

Այս շքանշանով ՀՀ նախագահը պարգևատրում է գիտության, արվեստի, գրականության, դասական երաժշտության բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած գործիչներին: