Աթեշյանը մնում է պատրիարքական փոխանորդի պաշտոնում. Ստամբուլի նահանգապետարանն անվավեր հռչակեց Բեքչյանի ընտրությունը
07.02.2018թ. 12:14:39

Ստամբուլի նահանգապետարանն, ի վերջո, պատասխանել է Պոլսո հայոց նոր պատրիարքի ընտրության անցկացման վերաբերյալ` դեռևս օգոստոս ամսին ուղարկված դիմումին:

Ըստ Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս»-ի՝ փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակով թուրքական պատկան մարմինները անվավեր են ճանաչել Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի՝ իբրև պատրիարքական տեղապահի ընտրությունը: Նամակում պատրվակ է ներկայացվել այն, որ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է, և նոր պատրիարքի ընտրության համար անհրաժեշտ պայմաններ չկան: Նրանց պնդմամբ՝ «Մութաֆյանի առողջական խնդիրները պատրիարքական աթոռը թափուր ճանաչելու պատճառ չեն, հետևաբար՝ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է մնալ պատրիարքական փոխանորդի պաշտոնում»:

Պոլսո Հայոց պատրիարքարանն առայժմ չի արձագանքել նահանգապետարանից ստացված նամակին:

Պոլսում լույս տեսնող «Ժամանակ» օրաթերթը հրապարակել է նահանգապետարանի նամակը, որը ներկայացնում ենք ստորև.