Ադրբեջանական ընդդիմությունը բոյկոտում է նախագահի արտահերթ ընտրությունները
12.02.2018թ. 14:51:57

Ադրբեջանական ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը մտադիր չէ մասնակցել Ադրբեջանի նախագահի արտահերթ ընտրություններին, որոնք կայանալու են ապրիլին: Այդ մասին հայտնել են կուսակցության ներկայացուցիչները:

«Մուսավաթը» երրորդ ադրբեջանական կուսակցությունն է, որը հայտարարել է ընտրությունները բոյկոտելու մասին: Ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ էր հանդես եկել ևս 2 ընդդիմադիր ուժ՝ Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդն ու Ադրբեջանի Ժողովրդական ճակատի կուսակցությունը, գրում է Deutsche Welle-ն: