Ագրամունտին հեռացրել են ԵԽԽՎ-ում ԵԺԿ քաղաքական խմբից
29.06.2017թ. 11:03:13

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հունիսի 28-ին տեղի է ունեցել ԵԺԿ քաղաքական խմբի նիստ, որի արդյունքում Պեդրո Ագրամունտին հեռացրել են խմբից: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը հաստատել է այս տեղեկությունը, հաղորդում է Aravot.am-ը:

«ԵԺԿ քաղաքական խմբում թեժ նիստ է տեղի ունեցել, որտեղ որոշում կայացվեց հեռացնել Պեդրո Ագրամունտին քաղաքական խմբից: Ձայները բաշխվել են 30 կողմ, 3 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ»,- մանրամասնել է Հովհաննիսյանը՝ նշելով, որ ադրբեջանական լոբբին աշխատել է Ագրամունտի օգտին:

Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, ԵԽԽՎ նիստում ընդունվել է ԵԽԽՎ նախագահի իմպիչմենտի վերաբերյալ բանաձևը:

154 կողմ 30 դեմ ձայների հարաբերակցությամբ բանաձև է ընդունվել, որը հնարավորություն կտա հեռացնել ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտին նախագահի պաշտոնից: