Կաշենի պաշարները վերամշակելու համար 20 տարի է պահանջվելու
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Կաշենի պաշարները վերամշակելու համար 20 տարի է պահանջվելու

Կաշենի պաշարները վերամշակելու համար 20 տարի է պահանջվելու

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, ԼՂՀ կառավարության հերթական նիստի ժամանակ հաստատվեց <<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ-ի՝ Կաշենի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ներդրումային ծրագիրը:

 

Ծրագրի համաձայն՝ <<Բեյզ Մեթըլս>> ՓԲԸ-ն Կաշենի բացահանքի հարակից տարածքում, հանքաքարի  վերամշակման համար,  նախատեսում է կառուցել նոր հարստացուցիչ ֆաբրիկա: Տարեկան արտադրողականությունը սկզբնական շրջանում  կկազմի  1.8 միլիոն տոննա, իսկ սկսած 2022թվականից՝  3,5 միլիոն տոննա:

 

 Կաշենում լեռնահանքային կոմբինատի շինարարության եւ գործարկման համար նախատեսվում է 128 մլն  ԱՄն դոլար ներդրում կատարել: Հաստատված պաշարները վերամշակելու համար պլանավորվող ժամանակահատվածը  կազմում է 20 տարի:

 

Գործադիրի ղեկավարի հավաստմամբ՝ ծրագրի իրականացումը զգալի նշանակություն կունենա ԼՂՀ պետական բյուջեում հարկային եկամուտների մասով: << Կաշենի հանքի շահագործումն Արցախի տնտեսության խոշորագույն ծրագիրն է՝ շուրջ 127 մլն դոլար ներդրումային կապիտալով: Այդ ծրագրում կառավարության դերակատարումը մասնավորապես եղել է Սոթք-Քարվաճառ-Հաթերք բարձրավոլտ, օղակաձեւ էլեկտրացանցի կառուցումը, որի շնորհիվ բավարարվել է ոչ միայն ընկերության էլեկտրաէներգիայի պահանջարկը, այլեւ բարձրացվել է հանրապետության էներգետիկ անվտանգության մակարդակը>>,- նշել է Արայիկ Հարությունյանը:

1