Նոր կադրային փոփոխություններ Արցախի կառավարման համակարգում
ՀՅԴ զինանշան ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական Կոմիտեի պաշտոնական կայքէջ
Գլխավոր » Հասարակական » Նոր կադրային փոփոխություններ Արցախի կառավարման համակարգում

Նոր կադրային փոփոխություններ Արցախի կառավարման համակարգում

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի մամլո ծառայությունից Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 29-ին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը վերանշանակվել է հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար՝ ազատվելով Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:

 

 

Նախագահի մեկ այլ հրամանագրով` Վիկտոր Քոչարյանը նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար` ազատվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:

 

 

Նույն օրը Նախագահը ստորագրել է հրամանագիր` Արշավիր Ղարամյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին: 

 

 

 Արշավիր Սուրենի Ղարամյան

 

 

Ծնվել է 1965թ. հուլիսի 22-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում:

 

 

1984-87թթ. ծառայել է ԽՍՀՄ ռազմածովային ուժերում:

 

 

1991թ. Ակնաղբյուր գյուղում կազմավորել է կամավորական ջոկատ:

 

 

1992թ. հունվար-սեպտեմբերին եղել այդ ջոկատի հիմքի վրա ստեղծված վաշտի, 1992-94թթ.` Ակնաղբյուրի և շրջակա գյուղերի առանձին վաշտերի հիմքի վրա կազմավորված գումարտակի հրամանատար:

 

 

1991-94թթ. մասնակցել է Մարտունիի, Շուշիի, Լաչինի, Ասկերանի, Մարտակերտի, Աղդամի, Քարվաճառի, Ֆիզուլիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին:

 

 

1994թ. ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը:

 

 

1996-97թթ. եղել է ԼՂՀ Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար:

 

 

1997-99թթ.` զորամասի հրամանատար:

 

 

1999-ից` ԼՂՀ ՆԳՆ փոխնախարար 2000թ.-ից` 1-ին փոխնախարար ապա ԼՂՀ Ոստիկանության պետ:

 

 

 2007թ. դեկտեմբերից` ԼՂՀ գլխավոր դատախազ:

 

 

ԼՂՀ ՊԲ գնդապետ (2000), ոստիկանության գեներալ-մայոր (2004), արդարադատության 2-րդ կարգի պետական խորհրդական, ՀՀ դատախազության պատվավոր աշխատող: Պարգևատրվել է ԼՂՀ Մարտական խաչ 1-ին և 2-րդ աստիճանի շքանշաններով, Շուշիի ազատագրման համար, Արիության համար մեդալներով, Մայրական երախտագիտություն Արցախի քաջորդիներին հուշամեդալով: Արցախի Հերոս: Պարգևատրվել է Ոսկե արծիվ շքանշանով:

 

 

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

 

Վիկտոր Միքայելի Քոչարյան

 

 

Ծնվել է 1955թ., ք. ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում:

 

 

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկա-մեքենաշինական ֆակուլտետը:

 

 

1977-1981թթ. ղեկավար պաշտոններ է զբաղեցրել կոմերիտմիությունում, այդ թվում եղել է կոմերիտմիության Ստեփանակերտի քաղկոմի առաջին քարտուղար:

 

 

1981 թվականից ծառայում է պետական անվտանգության մարմիններում:

 

 

1995թ. ԼՂՀ Ազգային անվտանգության պետական վարչության տնօրենի առաջին տեղակալ, 2004թ. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալ:

 

 

2007թ. հունիսի 18-ից ԼՂՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար:

 

 

ԼՂՀ Նախագահի 2007թ. հոկտեմբերի 1-ի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

 

 

Ունի գեներալ-մայորի զինվորական կոչում:

 

 

Պարգևատրվել է ԼՂՀ, ՀՀ և ԽՍՀՄ մի շարք շքանշաններով և մեդալներով:

 

 

Ամուսնացած է, ունի երկու զավակ: 

1